Չկա ավելի լավ հիմք ապագայի համար, քան գիտելիքն է, հատկապես բարձր տեխնոլոգիաների բնագավառում: ՀՀ Նախագահի նստավայրում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողության ընթացքում այս մասին ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը:
Ողջունում ենք Ձեզ ԻՆԿՐԻՊՏ ՍՊԸ-ի պաշտոնական կայքում ՝ համակարգային ինտեգրատորի, որն իր համեստ ներդրումն է կատարում Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման համար:
Այդքան սովորական դարձած ՛՛ տեղեկատվական տեխնոլոգիաներ՛՛ բառակապակցությունը, կապում է մեզ տնտեսության ժամանակակից ճյուղերից մեկի հետ, որը ապահովում է գլոբալ բնույթի հզոր տեխնոլոգիական աճ: Միջազգային վերլուծաբանները կանխագուշակում են, որ ապագան այն Ընկերություններինն է, որոնք ակտիվորեն ներդնում են համակարգչային տեխնոլոգիաներ: Այսինքն, այն Ընկերությունները, որոնք չկան համաշխարհային ցանցում, դատապարտված են մոռացության և անճանաչելիության: Այդպիսի տեսության հետ դժվար է վիճել, առավել ևս, որ տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են ժամանակակից մշակույթի անբաժանելի մասը:
Բարեբախտաբար, հայկական տնտեսությունը ետ չի մնացել այդ համաշխարհային տրենդից, իսկ ամենամյա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 20% աճը ՀՀ-ում, հաստատում է այն միտքը, որ հենց բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա պետք է դրվի հիմնական առաքելությունը, ՀՀ-ի տնտեսությունը դինամիկ զարգացման ուղու վրա հանելու համար:
ԻՆԿՐԻՊՏ ՍՊԸ-ի աշխատակազմը շատ հպարտ է նրանով, որ այսօր իր ներդրումն է կատարում մեր երկրի արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիաների և լուծումների առաջարկման մեջ:
Ինտերնետն մեր կյանքի յուրօրինակ հայելին է: Հենց նա է տալիս մեզ հնարավորություն ընկալելու, թե ինչպիսին է լինելու մեր հետագա զարգացումը: Մենք նախապատրաստում ենք մեզ դրան: Իսկ Դուք:՞ Ուրախ կլինենք Ձեզ օգնել…
12.06.2019 | «ԻՆԿՐԻՊՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է «ՁԱՅՆԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ»-Ի ՀԵՏ
Սկսած 2019թ. ապրիլից, «Ինկրիպտ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Ձայնային տեխնոլոգիաների կենտրոն» խմբի գործընկերը Հայաստանում:
19.04.2019 | «ԳԱԶՊՐՈՄԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ-ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ» ԿԱՌՈՒՑՈՒՄ
Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում ավարտվել են ռուսական «Գազպրոմ» ՓԲԸ-ի աջակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Ուսումնական-սպորտային համալիրի» կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2016 թվականի ապրիլին։
19.03.2019 | ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
2018 թվականի ապրիլին «ԻՆԿՐԻՊՏ» ընկերությունն ավարտեց ՀՀ ամենախոշոր առևտրային բանկերից մեկի՝ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ» նոր կենտրոնական գրասենյակի համար համակարգված մալուխային համակարգի և ցածրավոլտ լարման էլեկտրականություն համակարգերի կառուցման աշխատանքները:
25.07.2016 | Ցածր լարման համակարգ նորակառույց IBIS հյուրանոցի համար
Accor (Ֆրանսիական ընկերություն և ամբողջ աշխարհում շուրջ 4000 հյուրանոցների և ռեստորանների օպերատոր հանդիսացող) հյուրանոցային ցանցին պատկանող նոր IBIS հյուրանոցի կառուցման շրջանակներում համագործակցությունը բարեհաջող շարունակվում է:
Copyright © 2012 e-mail: info@incript.am