incript logo
ՀայРУСENG
 Menu

Ծառայություն

Slider

INCRIPT-ն առաջարկում է ժամանակակից լուծումներ, ներառյալ ՏՏ սարքավորումների և ծրագրային ապահովման հարթակների (OSS/BSS) մատակարարում, տեղադրում և շահագործում, գործարկում և պասիվ օպտիկամանրաթելային ցանցերի և OPGW-ի սպասարկում, համակարգչային և գրասենյակային սարքավորումների և համակարգչային ծրագրերի մատակարարում և տեղադրում, սպասարկում և տեխնիկական աջակցություն, ՏՏ խորհրդատվություն և ուսուցում:

INCRIPT-ի կողմից տրամադրվող հիմնական ծառայությունները որպես լայն պրոֆիլի համակարգային ինտեգրատոր, ներառում են.


Համապարփակ ծառայություններ

INCRIPT-ը տրամադրում է համապարփակ ծառայություններ IT-ենթակառուցվածքների նախագծման ոլորտում և ունի բազմամյա փորձ հեռահաղորդակցության, համակարգչային և ցանցային սարքավորումների լայն տեսականի մատակարարման, տեղադրման, շահագործման և տեխնիկական աջակցության ոլորտում՝ աշխարհի առաջատար արտադրողների կողմից:

Ցանցի նախագծում

INCRIPT-ը մատուցում է համապարփակ ծառայություններ ՏՏ-ենթակառուցվածքների նախագծման ոլորտում և ունի բազմամյա փորձ հեռահաղորդակցության, համակարգչային և ցանցային սարքավորումների լայն տեսականի մատակարարման, տեղադրման, շահագործման և տեխնիկական աջակցության ոլորտում՝ աշխարհի առաջատար արտադրողների կողմից:

Ընկերությունը իրականացնում է ցանցերի նախագծումը մի քանի փուլով.

  • Համակարգի տեխնիկական պահանջների ձևավորում
  • Տեխնիկական առաջադրանքի մշակում
  • Հիմնական և մանրամասն (աշխատանքային) նախագծի կատարում
  • Աշխատանքային փաստաթղթերի մշակում
  • ՏՏ համակարգի շահագործման հանձնում
Проектирование сетей
Поставка ИТ оборудования

ՏՏ սարքավորումների մատակարարում

Ընկերությունը շուկայում առաջարկում է ամենալայն տեսականիներից մեկը։ INCRIPT-ի առաջարկների պորտֆելում ներառված է ավելի քան 10,000 անվանումներ՝ ավելի քան 30 հայտնի արտադրողներից: Հիմնական մասնագիտացումներ.

  • Սերվերներ և տվյալների պահպանման համակարգեր
  • Ցանցային սարքավորումներ
  • Օպտիկական և պղնձյա մալուխներ և աքսեսուարներ
  • Անխափան սնուցման համակարգեր
  • Համակարգիչներ, նոութբուքեր, պլանշետներ
  • Մուլտիմեդիա սարքավորումներ
  • Պերիֆերիա, գրասենյակային տեխնիկա, սպառողական նյութեր:
GPON

GPON ցանց

GPON (Gigabit-capable Passive Optical Network)՝ մեկ գիգաբիթ/վրկ և ավելի արագության պասիվ օպտիկական ցանցը, ընկերության գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Այս տեխնոլոգիայի շնորհիվ, որն ապահովում է արտակարգ որակ, INCRIPT-ը հաջողությամբ լուծում է ժամանակակից հեռահաղորդակցական ցանցերի ամենակարևոր խնդիրներից մեկը՝ ապահովելով առավելագույն թողունակություն անհատական և կորպորատիվ բաժանորդների համար՝ նվազագույն արժեքով:

Սկսած 2013 թվականից, Հայաստանի բոլոր տարածաշրջաններում INCRIPT-ը, երկրի խոշորագույն օպերատորների պատվերով, իրականացնում է GPON տեխնոլոգիայի հիման վրա լայնաշերտ ցանցի մասշտաբային կառուցում: Այս նախագծերի հաջող իրականացմանը նպաստում է ընկերության կողմից համապատասխան զարգացած ենթակառուցվածքների (հիմնական միջոցների) և որակավորված անձնակազմի առկայությունը:



>Проектирование и монтаж слаботочных систем

Ցածր հոսանքի համակարգերի նախագծում և մոնտաժ

INCRIPT-ը ապահովում է ցածր հոսանքի համակարգերի համար նախագծերի մշակումն ու իրագործումը, ներառյալ լուծումների ներդրումը, համակարգերի մոնտաժը և տեխնիկական սպասարկումը:

Մեր ծառայությունները ներառում են.

  • կառուցվածքային մալուխային համակարգեր (ԿՄՀ)
  • տեսահսկում (CCTV)
  • հասանելիության վերահսկում (ՀՎՀ)
  • տվյալների մշակման կենտրոնների լուծումներ
  • լուսավորության համակարգ
  • հեռախոսակապ (թվային և IP)
  • անլար ինտերնետ

ՏՏ խորհրդատվություն

INCRIPT-ը առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բոլոր տեսակի նախագծերի հաջող և արդյունավետ իրականացում՝ սկսած ռազմավարական պլանավորումից մինչև բարդ համակարգերի ներդրում և սպասարկում:

ՏՏ խորհրդատուները օգնում են ընկերություններին օպտիմալացնել իրենց IT գործընթացները, մշակել թվային տրանսֆորմացիայի ռազմավարություններ, բարելավել տվյալների անվտանգությունը և բարձրացնել գործողությունների արդյունավետությունը:

Մասնավորապես, ընկերությունն առաջարկում է հետևյալ ծառայությունները:

  • Կոնցեպտուալ նախագծում
  • ՏՏ ենթակառուցվածքներ
  • ՏՏ ենթակառուցվածքի աուդիտ:
Ararat

Տեխնիկական աջակցություն

Мобильные группы обслуживания сетей

Ցանցի սպասարկման «INCRIPT» ՍՊԸ-ի մասնագիտացված խմբեր

INCRIPT-ն իրականացնում է Հայաստանում խոշորագույն օպերատորներից մեկի՝ «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ին պատկանող GPON ցանցի շուրջօրյա (24/7) սպասարկում, մասնավորապես.:

  • պասիվ օպտիկամանրաթելային ցանցի սպասարկում
  • օպտիկական գծերի տերմինալների սպասարկում (OLT)
  • օպտիկական ցանցի տերմինալների սպասարկում (ONT)
  • վերջնական օգտագործողների սարքերի (STB, Wi-Fi երթուղիչներ) խափանումների արդյունավետ և արագ վերացում:

Տեխնիկական աջակցության ոլորտում INCRIPT-ը հաճախորդներին տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

  • OSS/BSS ծրագրային ապահովման տեխնիկական աջակցություն,
  • ԳԼՈՆԱՍՍ ուղղիչ կայանի տեխնիկական և շահագործման պատրաստվածության ապահովում և նպատակային օգտագործում «Բյուրական» օբյեկտում,
  • կապի օպերատորների սարքավորումների (FiberHome, FortiGate) տեխնիկական աջակցություն,
  • հասանելիության վերահսկման և տեսահսկման համակարգի սպասարկում,
  • կենսաչափական պլատֆորմի տեխնիկական սպասարկում:


locationՀՀ, Երևան, 0021, Ադոնցի 10
phoneՀեռախոս: [ +374 60 ] 46 80 80
Job timeԱշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ, 9:00-18:00
e-mailփոստ՝ info@incript.am
© 2010 - 2024 incript logoՏեղեկատվական տեխնոլոգիաներ